20.04.2025
Ադրբեջանի զորքերը պետք է դուրս բերվեն ՀՀ տարածքից. Փաշինյանի ելույթը
prev Նախորդ նորություն

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեծապես մտահոգված է ցեղասպանական հռետորաբանությամբ, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է իր վերջին ելույթներում` կրկնելով Հայաստանի վրա հարձակում գործելու սպառնալիքները:


Այս մասին ասվում է Լեմկինի ինստիտուտի Twitter-յան գրառման մեջ։


«Դատապարտում ենք Ադրբեջանի նախագահի և Ադրբեջանի կառավարության կողմից հատուկ ցեղասպանական հռետորաբանության օգտագործումը։ Արտահայտությունները մեղմելով նա փորձ է անում քողարկել ցեղասպանական հռետորաբանությունն ու մտադրությունները։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել այս հռետորաբանությունը և պաշտպանել հայերին», - նշված է գրառման մեջ։


Լեմկինի ինստիտուտը տարածված հաղորդագրության մեջ, որպես օրինակ է բերում Ալիեւի խոսքերը, թե հայերին «ողբերգություն է սպասվում» կամ «Ադրբեջանի համբերության բաժակը լցվել է»։ Ինստիտուտը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս հռետորաբանությանը՝ հայ ժողովրդի դեմ նոր ցեղասպանությունից խուսափելու համար։


 

Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի դեսպանին և ռազմական կցորդին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար