21.04.2025
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին
prev Նախորդ նորություն

ԱԻՆ ջոկատները մարտական հենակետերում ծառայություն են իրականացնելու

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից կազամավորվել են ջոկատներ, որոնք պետական սահմանի երկու մարտական հենակետերում իրականացնելու են պահպանության և պաշտպանության գործառույթներ:


Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԻՆ շարահրապարակից վարժական հավաքների է մեկնել Երևանի փրկարարական վարչության անձնակազմից բաղկացած 25 ծառայող:


Վարժական 25-օրյա հավաքներն անցկացվելու են ՊՆ հաստատված պլանի համաձայն N զորամիավորման զորամասերից մեկում: Վերապատրաստումներից հետո ԱԻՆ ջոկատները մեկնելու են հենակետեր և իրականացնելու են 14-օրյա մարտական հերթապահություն:


 

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան