25.11.2024
Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Արցախի սահմանադրության փոփոխության նախագիծը
prev Նախորդ նորություն

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ դիտորդներին ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԵՄ առաքելության դիտորդական աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկին եւ թիմի անդամներին։


«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների ընթացքում թշնամու ագրեսիայի, ցուցաբերած վայրագությունների, հրետակոծությունից տուժած բնակավայրերում ստեղծված իրավիճակի և այլ հարցերի մասին՝ ցուցադրելով ավերված բնակարանների, շինությունների լուսանկարներ։


Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք- շինությունների մասին՝ մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին ավերված ութ բնակարանների խնդիրը կառավարությունը կլուծի նորերի կառուցմամբ։


Այնուհետ Լինն Նետտելվիկը մարզպետ Կարեն Սարգսյանի հետ քննարկեց մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերելու և այլ թեմաների մասին։