25.11.2024
Այսօր ՀՀ տնտեսությունը բում է ապրում. Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Թավշյա հեղափոխությունից 4 տարի անց բյուջեն կավելացնենք 75,1 տոկոսով. Փաշինյան

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2023 թվականին նախատեսվում է բյուջեի եկամուտներն ավելացնել 2018 թվականի ցուցանիշի նկատմամբ 75 տոկոսով:


«2022 թվականի արդյունքներով սպասում ենք՝ բյուջեի հարկային եկամուտը 662 միլիարդ դրամով կամ 1.6 միլիարդ դոլարով կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը: Իսկ սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018 թվականի նույն ցուցանիշը:


2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203.7 միլիարդ դրամ, որը 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով»,- ասաց Փաշինյանը: