Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին:
Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներին Հայաստանին աջակցելու համար:
Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի վերաբերյալ:
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ բարձրաձայնվել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
ԱԺ փոխնախագահն ընդգծել է նաեւ, որ վտանգված է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը: Ընդգծվել է նաեւ հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հրամայականը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են ամբողջ տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության հաստատումը: