26.11.2024
Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ. Պուտինը կմասնակցի՞
prev Նախորդ նորություն

Նախագահն ու Գարո Փայլանը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին:


Նախագահ Խաչատուրյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան:


Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին, երկու պետությունների միջև սահմանների բացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:


Անդրադարձ է կատարվել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման և համահայկական օրակարգի խնդիրներին:


Գարո Փայլանը, շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար ընդգծել է, որ պատրաստակամ է հնարավորությունների սահմանում իր նպաստն ունենալ այդ խնդիրների լուծման գործում: