25.11.2024
Հայաստան է ժամանել Ինտերպոլի գլխավոր քարտուղարը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքական վեկտորը. Եվրախորհրդարան

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պնդում է, որ Հայաստանի «երկարատև կողմնորոշումը» Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում նրա դաշնակիցների նկատմամբ բավարար չէր տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար։


Բանաձեւի նախագծին ծանոթացել է RT-ն։


Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «ազդում է Հարավային Կովկասի վրա և ավելի է բարդացնում անվտանգային իրավիճակը տարածաշրջանում»։


Այս առումով Եվրախորհրդարանի հանձնաժողովը կարծում է, որ Հայաստանը պետք է վերանայի անվտանգության ոլորտում արտաքին քաղաքականության վեկտորը։


«Եվրախորհրդարանը... կոչ է անում Հայաստանին դիտարկել իր անվտանգության ոլորտում գործընկերությունների դիվերսիֆիկացումը, քանի որ նրա երկարամյա կողմնորոշումը Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում նրա դաշնակիցների նկատմամբ բավարար չէր»,- ասվում է բանաձևի նախագծում:


Եվրախորհրդարանը նաև նշել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի և ընդգծել «ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ավելի ակտիվորեն մասնակցելու տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը»։