24.11.2024
Հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում. Արցախի ԱԺ նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունը. Փաշինյանը՝ Իրանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.


«Ձերդ գերազանցություն,


Ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության Շիրազ քաղաքի Շահչերաղ սրբավայրում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին, որը դարձել է տասնյակ զոհերի և անմեղ քաղաքացիների մահվան պատճառ։


Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով:


Ցավակցության և զորակցության անկեղծ խոսքեր եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին»: