25.11.2024
«Yerevan Jazz Fest 2022»-ը կմեկնարկի «Գրեմմիի» դափնեկիր Ջուդիթ Հիլը
prev Նախորդ նորություն

Այո, ես կմեկնեմ Սոչի, շատ հարցեր կան. Փաշինյանը հաստատեց մասնակցությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը։ Այս մասին խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Այո, Ռուսաստանի նախագահի անունից հրավեր կա հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպում անցկացնելու մասով։ Ես հաստատեցի իմ մասնակցությունը։ Ճիշտն ասած, տեղեկություն չունեմ՝ Ադրբեջանը հաստատել է իր մասնակցությունը, թե ոչ»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորի հարցերին։


Խոսելով հանդիպման ակնկալիքների մասին՝ վարչապետը նշեց. «Վերջին անգամ նմանատիպ ձևաչափով հանդիպում անցկացվել է անցյալ տարվա նոյեմբերին։ Մեր ամենակարևոր ակնկալիքները վերաբերում են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականին և մեկնաբանություններին։ Կարող ենք վերադառնալ ավելի վաղ շրջանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը: Մի խոսքով, կուտակված շատ հարցեր կան, որոնց շուրջ պետք է մտքերի փոխանակում տեղի ունենա, պարզաբանումներ հնչեն։ Այդ հարցերը բոլորին հայտնի են»,- ասաց նա։


Փաշինյանը նշեց, որ ի տարբերություն եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ «որոշ միջանցքների մասին հայտարարություններ կան, և նման հայտարարություններ արվում են ոչ միայն Ադրբեջանում, այլև Ռուսաստանում ևս կան որոշակի շրջանակներ, որոնք փորձում են առաջ մղել այդ պատմությունը»: