23.11.2024
Վահագն Խաչատրյանն այցելել է Բուլղարիայի ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ
prev Նախորդ նորություն

"Դեպի առողջ կենսակերպ". Մրցանակներ հանձնվեցին առաջատար ընկերություններին

Առողջությունը մարդու կյանքի անգնահատելի, անփոխարինելի հարստությունն է, կյանքի հիմք, ուրախության աղբյուր, անձի համակողմանի զարգացման անհրաժեշտ պայման: Հետևաբար, յուրաքանչյուր մարդ մանուկ հասակից և երիտասարդ տարիքում պետք է հոգ տանի իր առողջության, ֆիզիկական զարգացման մասին, տիրապետի որոշակի գիտելիքների և վարի առողջ ապրելակերպ: Առաջնորդվելով այս գաղափարով՝ "ԷՅ ԷՅ ԴԻ" փրոջեքթի հերթական միջոցառումը ուղղված էր այս մշակույթի ձևավորմանն ու տարածմանը:


Օրեր առաջ կայացած "Դեպի առողջ կենսակերպ, կյանքն առանց քիմիայի" խորագրով մրցանակաբաշխությունը բավական հատկանշական էր ու եզակի իր թեմատիկայով: Տարբեր տարիներին հանդես գալով տարբեր հետաքրքիր նախաձեռնություններով՝ այս անգամ ընկերությունը ցանկացավ իրականացնել մեկ այլ նախագիծ, որը հիմքում ընկած կլինի առողջ ապրելակերպը, մարդն իր առօրյա կենսակերպով:

Կազմակերպչի՝ "Հայաստան-Արցախ-Սփյուռք" ամսագրի խմբագրի՝ Լ. Նազարյանի խոսքով այս մրցանակաբաշխության նպատակը հանրությանը կրթելն է, առողջ կենսակերպին անցնելուն մոտիվացնելը:

Մրցանակակիրները այն կազմակերպություններն ու անհատներն էին, ում աշխատանքային գործունեությունը ամիջականորեն առնչվում էին առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին և ֆիզիկական ակտիվությանը:
Մրցանակակիրները պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում: Նրանց թվում կային և սնունդ արտադրողներ և մարզասրահներ և սննդաբաններ:

Բավական հետաքրքիր, եզակի օրգանական սուպերսնունդ է առաջարկում ֆիթբար ընկերությունը, որը "Առողջ սննդի ներմուծման ընկերություն" անվանակարգում մրցանակի արժանացավ:

"Բարձրակարգ սպասարկման և էկոլոգիապես առողջ սննդի մատակարարման համար" մրցանակ տրվեց Balanced Plate-ի տնօրեն Դավիթ Գրիգորյանին:


"Բարձրորակ և առողջ սնունդ արտադրող ապրանքանիշ" անվանակարգում մրցանակի արժանացավ NUTLETS PEANUT BUTTER ընկերության հիմնադիր Հարություն Օհանյանը, բարձրորակ գետնանուշի կարագի արտադրության համար:

Տանը չսնվելու սովորույթը և հաճախակի արագ սննդի կետերից օգտվելը որպես ահազանգ հնչեցնելով՝ սննդաբանները հանդես եկան իրենց անհատական սննդակարգներն ու գրագետ նիհարելու արդյունավետ մոտեցումներն առաջարկելով:
Հաշվի առնելով այս ժամանակաշրջանի մարտահրավերները, բավական պահանջված է դարձել սննդաբանի, բարձրակարգ դիետոլոգի մասնագիտությունը, ում շնորհիվ մարդը սովորում է ճիշտ բալանսավորված սնվել՝ զերծ մնալով վնասակար սննդի չարաշահումից:


"Պահանջարկ ու վստահություն վայելող խորհրդատու - սննդաբան" անվանակարգում մրցանակի արժանանացավ հակատարիքային և կանխարգելիչ բժշկության ասոցիացիայի անդամ, խորհրդատու –սննդաբան Տաթևիկ Հուրիխանյանը.

Սեփական օրինակով շուրջ 30 կգ քաշ կորցրած սննդաբան Ժասմենա Չախալյանը արժանացավ "Տարվա սննդաբան" անվանակարգին: "Ամենահոգատար մարզիչ-սննդաբան" անվանակարգում մրցանակ ստացավ Լիլիթ Ղալեչյանը իսկ "Տարվա առաջատար բժիշկ-սննդաբան" անվանակարգում՝ սննդաբան- խորհրդատու Տաթևիկ Հակոբյանը:

"Կանանց շրջանում պահանջարկված պրոֆեսիոնալ մարզասրահ" անվանակարգում մրցանակ աստացավ Luckyfit centere –ի հիմնադիր Անահիտ Մկրտչյանը, իսկ "Տարվա մարզային պահանջարկված մարզիչ" անվանակարգում՝ պրոֆեսիոնալ մարզիչ Տիգրան Ասկարյանը:

Ինչպես գեղեցկանալ հակածերացման թերապիաների միջոցով՝ միաժամանակ պահպանելով առողջությունը, իրենց մոտեցումն առաջարկեցին նաև առաջատար կոսմետոլոգները:

"Թրենդային և բարձրակարգ ծառայությունների սպասարկման համար" անվանակարգում մրցանակ տրվեց Էսթետ-կոսմետոլոգ Մարինե Օսիպովային, "Տարվա պահանջարկված էսթետիկ կենտրոն անվանակարգում"՝ ELLVA AESTHETIC BEAUTY CENTER –ի հիմնադիր Էլեն Մաթևոսյանին, իսկ "Նորարարական մեթոդներ կիրառող երիտասարդ էսթետ-կոսմետոլոգ" անվանակարգում՝ Աննա Հովհաննիսյանին: