Կարևորելով բժշկի մասնագիտությունն ու դերակատարումը և "սպիտակ խալաթը" կրողների անձնուրաց աշխատանքը, "ԷՅ ԷՅ ԴԻ" Փրոջեքթ ընկերությունը, որը թողարկում է "Հայաստան-Արցախ-Սփյուռք" ամսագիրը, հերթական հատկանշական միջոցառումն էր անցկացրել՝ այս անգամ խրախուսական մրցանակներ հանձնելով, մասնավորապես երիտասարդ բժիշկներին:
"Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, նա նաև պայքարող ճակատային զինվոր է` հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործող լի կյանքի, հանուն խաղաղության և նրանց նվիրված նախաձեռնությունները պետք է հաճախակի լինեն",- նշեց "Հայաստան-Արցախ-Սփյուռք" ամսագրի գլխավոր խմբագիր, նախաձեռնության հեղինակ Լուսինե Նազարյանը՝ հավելելով, որ իրենց գործունեության հիմքում բարձրագույն արժեք է դարձել բժշկի առօրյա բարդ աշխատանքը լուսաբանելը և նրանց մասնագիտական ձեռքբերումներին անդրադառնալը: Նա հարկ համարեց նշել նաև, որ փորձառության ու տարիների մասնագիտական վաստակից զատ, առողջապահական համակարգում շատ է կարեւորվում երիտասարդ բժշկի դերը և չպետք է մոռանալ, որ նրանց շնորհիվ է, որ բժշկագիտությունը զարգանում է նաև Հայաստանում և հենց երիտասարդ մասնագետների վերապատրաստումների միջոցով է միջազգային փորձը տեղայնացվում հայաստանյան պրակտիկայում:
Մրցանակաբաշխությունը վարեցին հայտնի դերասանուհի Անուշկա Մարգարյանը և հեռուստահաղորդավար Արսեն Խաչատրյանը: Հայրենասիրական երգերի գեղեցիկ կատարումներով մեկնարկեց մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան տարբեր բուժհաստատությունների բժիշկ- բժշկուհիներ: Շատ էին մրցանակակիր բժիշկները "Էջմիածին" բժշկական կենտրոնից: Այս մասին՝ հաջորդիվ.
"Բարձր վարկանիշ և պացիենտների շրջանում մեծ վստահություն վայելող երիտասարդ պլաստիկ վիրաբույժ" անվանակարգում մրցանակ ստացավ "Նյու Մեդ" ԲԿ-ի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գոռ Ամիրբեկյանը, իսկ "Մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող տարվա երիտասարդ պլաստիկ վիրաբույժ" անվանակարգում՝ նույն կլինիկայի պլաստիկ վիրաբույժ Մկրտիչ Տերտերյանը
"Երիտասարդ բարձրակարգ սրտաբան" անվանակարգում պարգևատրվեց "Բեսթ - Լայֆ" ԲԿ-ի ինվազիվ սրտաբան Խաչիկ Համբարձումյանը իսկ նույն կլինիկայի սրտաբան Վահրամ Փիրուզյանը արժանացավ "Երիտասարդ առաջատար սրտաբան" անվանակարգին :
"Ամենահոգատար ու բարձրակարգ երիտասարդ էնդոկրինոլոգ" անվանակարգում մրցանակ ստացավ Թիվ 2 բուժմիավորման էնդոկրինոլոգ Արփի Մինասյանը, "Պացիենտների վստահությանն արժանացած և բարձրակարգ բժիշկ – ռադիոլոգ>> անվանակարգում մրցանակ ստացավ "Ռեզուս" ախտորոշիչ լաբորատորիայի և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» ռադիոլոգ Սոնա Առուստամյանը:
"Պացիենտի վստահությանն արժանացած և բարձրակարգ երիտասարդ ընտանեկան բժիշկ" անվանակարգում մրցանակի արժանացավ "Մուրացան" համալսարանական հիվանդանոցային համալիրի ընտանեկան բժիշկ Սոնա Հայրապետյանը:
"Տարվա լավագույն իմպլանտոլոգ" անվանակարգում պարգևատրվեցին Էջմիածնի "Մուրադենտ" կլինիկայի հիմնադիր Տիգրան Մուրադյանը, "Մարզային առաջատար երիտասարդ բժիշկ -ստոմատոլոգ" անվանակարգում Smile dent clinic ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր, ստոմատոլոգ Կարապետ Գրիգորյանը իսկ "Պահանջված ու բարձրակարգ ստոմատոլոգ" անվանակարգում՝ ստոմատոլոգ Գարիկ Խաչունցը:
"Պացիենտի կողմից սիրված երիտասարդ ակնաբույժ" անվանակարգում պարգևատրվեցին "Մեդլայն կլինիկ" ԲԿ ակնաբույժ Հերմինե Զարգարյանը,"Մարզային առաջատար երիտասարդ դիմածնոտային և էսթետիկ վիրաբույժ" անվանակարգում ՝ Էջմիածնի ԲԿ-ի դիմածնոտային վիրաբույժ Գոհար Պապիկյանը:
"Տարվա երիտասարդ գինեկոլոգ" անվանակարգում մրցանակ ստացավ "Շենգավիթ" ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Հենրիկ Մարգարյանը, "Տարվա բարձրակարգ և առաջատար ընդհանուր և լապարոսկոպիկ երիտասարդ վիրաբույժ" անվանակարգում՝ "Շենգավիթ" ԲԿ-ի ընդհանուր վիրաբույժ Հարություն Կարապետյանը:
"Մասնագիտական բնագավառում առաջադեմ մեթոդներ կիրառող բժիշկ-վնասվածքաբան" անվանակարգում մրցանակ ստացավ "Էրեբունի" ԲԿ –ի վնասվածքաբան-օրթոպեդ Էդվարդ Մխիթարյանը, "Տարվա երիտասարդ ուրոլոգ" անվանակարգում՝ "Էրեբունի" ԲԿ-ի ուրոլոգ Գևորգ Մանվելյանը :
Էջմիածնի ԲԿ-ից մրցանակներ հանձնվեցին հետևյալ բժիշկներին. "Տարվա մարզային վիրաբույժ" անվանակարգում մրցանակ տրվեց Էջմիածնի ԲԿ-ի և "Արամյանց" բժշկական կենտրոնի վիրաբույժ Արա Մկրտչյանին, "Տարվա մարզային անեսթեզիոլոգ – ռեանիմատոլոգ անվանակարգում" ՝ Էջմիածնի բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգ – ռեանիմատոլոգ Վարդան Միրզախանյանին, "Միջազգային չափանիշներին համապատասխան նորագույն մեթոդներ կիրառող երիտասարդ անոթային վիրաբույժ" անվանակարգում՝ անոթային վիրաբույժ Մուխայել Պապեյանին, "Տարվա լավագույն մարզային բժիշկ -սոնոգրաֆիստ" անվանակարգում՝ սոնոգրաֆիստ Նորայր Խոստեխյանին, "Ամենապահանջարկված երիտասարդ ԼՕՌ անվանակարգում՝ քիթ-կոկորդ-ականջաբան Գայանե Չարչյանին և "Տարվա մարզային վնասվածքաբան" անվանակարգում՝ վնասվածքաբան Արկադի Պետրոսյանին:
Հատուկ մրցանակ հանձնվեց նաև Էջմիածնի բժշկական կենտրոնի տնօրեն Գոռ Ասատրյանին:
"Տարվա լավագույն երիտասարդ բժիշկ-կոսմետոլոգ" անվանակարգում մրցանակ ստացավ "Արգինե Դավթյան" Էսթետիկ բժշկության կենտրոնի բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Օսիպովան, "Ամենապահանջարկված երիտասարդ բժիշկ -էսթետիստ," անվանակարգում՝ քիթ - կոկորդ ականջաբան, բլորգեր Էմիլիա Մելոյանը:
"Ամենաբարձրակարգ և պացիենտի վստահությանն արժանացած երիտասարդ բժիշկ էսթետիստ" անվանակարգում մրցանակ տրվեց AM clinic -ի բժիշկ էսթետիստ Արմինե Գաբրիելյանին իսկ "Տարվա երիտասարդ պահանջարկված բժիշկ -կոսմետոլոգ" անվանակարգում՝ բժիշկ կոսմետոլոգ Ազնիվ Տոնոյանին: