24.11.2024
Սուրեն Պապիկյանն այցելել է Գանդինագար քաղաքում բացված DEFEXPO ցուցահանդես
prev Նախորդ նորություն

Կարո՞ղ է մեկը եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել «միջանցքի» մասին. Փաշինյան

Կարո՞ղ է որևէ մեկը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ որևէ հիշատակում գտնել Հայաստանի տարածքին վերաբերող «միջանցքի» մասին: Իհարկե՝ ոչ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ «միջանցքի» մասին որևէ հիշատակում կա՞: Այո, և դա Լաչինի միջանցքն է դեպի Լեռնային Ղարաբաղ։ Դա միակն է»,- գրել է Փաշինյանը։


Մեկ այլ գրառման մեջ Փաշինյանը գրել է.


«Արդյոք Հայաստանը ստանձնո՞ւմ է որևէ միակողմանի պարտավորություն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև նոր ճանապարհներ կառուցելու հարցում: Ո՛չ: Կարո՞ղ է դա տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությամբ: Այո՛: Հայաստանը պատրաստ է դա անել՝ իր օրենսդրությանը համապատասխան։ Անհրաժեշտ է Ադրբեջանի դրական արձագանքը»: