24.05.2025
Լրջագույն մարտահրավերներ են առկա Արևելյան գործընկերության տարածաշրջանում. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը ԱԺ ներկայացուցիչներին է ներկայացրել երևանյան հանդիպումների մանրամասներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։

Ներկայացվել են հանդիպումների մանրամասները, նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և ԱՀ տարբեր կառույցների միջև։

Քննարկումները կշարունակվեն վաղը հրավիրված ԱՀ կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։


 

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան