26.11.2024
Հայաստանը մտահոգված է Սիրիայում ռազմական իրավիճակի սրմամբ
prev Նախորդ նորություն

Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Սիրիա

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հիշեցնենք, որ Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը» հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: «Գանձասարի» տվյալներով Հալեպում այս պահին կա 5 հայ զոհ (Միրեյ, Արման և Բեթի Հինդոյաններ,Ծիլա Ջաբաղջուրյան, մյուս մահացածի ինքնությունը դեռևս հաստատված չէ) և 7 վիրավոր:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խոր մտահոգությունն էր հայտնել վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ։