22.04.2025
Փոխնախարար է ազատվել աշխատանքից
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ. Զորամասերում անցկացվել են հանկարծակի ստուգումներ

ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 26-ից 29-ը անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության և պատրաստականության, շտաբերի պատրաստության վիճակը: Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը և ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ:

Ստուգումների արդյունքների ամփոփման ընթացքում հրամանատարության կողմից տրվել են հանձնարարականներ մարտական պատրաստության և պատրաստականության գործընթացն առավել կատարելագործելու ուղղությամբ:
Հայաստանը մտահոգված է Սիրիայում ռազմական իրավիճակի սրմամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան