26.11.2024
Գրիգոր Բեկմեզյանը որոշել է դադարեցնել ԲԴԽ անդամի լիազորությունները
prev Նախորդ նորություն

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:


Ինչպես հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից, հայ պատվիրակները հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր:


Հանդիպում է եղել «Նոր մարդիկ» («Новые люди») կուսակցության խմբակցության հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կեցությանն առնչվող խնդիրների շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել 44-օրյա պատերազմի եւ այս պահին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունների մասին:


«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել անվտանգային խնդիրներին, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր:


Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, հանդիպում է նախատեսված իշխող «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցի շրջանակում Ալեքսանդրովյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հիշատակին: