ՀՀ-ում արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.2%–ով
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է ՀՀ արդյունաբերության ոլորտի ցուցանիշները 2022թ․ հունվար–օգոստոսը 2021թ․ հունվար–օգոստոսի համեմատ.
Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 9.2%–ով։ Հանքագործական արդյունաբերության ծավալը կրճատվել է -7.9%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալն աճել է 18.9%–ով։ Մշակող արդյունաբերության ծավալում առավել մեծ տեսակարար կշիռ ունեցող ենթաճյուղերից:
Աճել են՝
▪️սննդամթերքի արտադրության ծավալը՝ 11.5%-ով,
▪️այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 111.4%-ով,
▪️հիմնային մետաղների արտադրության ծավալը՝ 29.6%-ով,
▪️խմիչքների արտադրության ծավալը՝ 5.4%–ով,
▪️ծխախոտային արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 2.6%-ով,
▪️պատրաստի մետաղական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 42.0%-ով,
▪️հագուստի արտադրության ծավալը՝ աճել է 7.1%–ով,
▪️կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրության ծավալը՝ աճել է 34.4%-ով
▪️փայտանյութի մշակում՝ բացի կահույքից՝ 57.9%–ով,
▪️պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում՝ աճել է 6.6%-ով,
▪️մանածագործական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ 40.7%-ով,
▪️կահույքի արտադրության ծավալը՝ 21.4%-ով
Կրճատվել են
▪️քիմիական նյութերի և քիմիական արտադրատեսակների արտադրության ծավալը՝ -12.3%–ով,
▪️ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությունը՝ -1.3%-ով,
▪️դեղագործական արտադրանքի արտադրության ծավալը՝ -7.5%-ով
մեքենաների և ▪️սարքավորանքի նորոգումը՝ -4.4%-ով։