25.11.2024
ՀՀԿ-ում սպասվում է կուսակցության վերնախավի փոփոխություն
prev Նախորդ նորություն

Քերրի. Ղարաբաղյան հակամարտության հաղթահարմանն անհրաժեշտ պայմանները դեռ չեն ստեղծվել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման համար անհրաժեշտ պայմանները դեռ չեն ստեղծվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Washington Ideas համաժողովի ընթացքում նա, մասնավորապես, հայտարարել է, որ այսօր աշխարհում գոյություն ունեն որոշ սառեցված հակամարտություններ, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի, որոնցում դեռ չեն երևում կարգավորման հնարավորությունները.

«Քանզի առաջնահերթ առաջնորդները պատրաստ չեն»,- ասել է նա: Քերրին առանձնացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, որը, պետքարտուղարի խոսքով, այդ տեսակ հակամարտություններին չի վերաբերում:

«Նման հակամարտությունները բարդ են, բայց կարելի է տեսնել դրանք անցյալում թողնելուն միտված միջոցներ, եթե մարդիկ ընդունեն որոշակի համալիր լուծումներ»,- ասել է նա և հավելել, որ կարծում է, թե իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մտնում է այդ կատեգորիայի մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ելույթ ունենալով Ստենֆորդի համալասարանում՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ ԼՂ հակամարտության կարգավորումն անհրանիրն է, քանի դեռ Ադրբերանը չի ձերբազատվել այն պատրանքից, թե ռազմական ուժի միջոցով կարող է միակողմանի առավելություններ ստանալ: