29.04.2025
ԱԺ-ն արտահերթ է գումարում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել. ռազմագերիները պատմել են խոշտանգումների մասին. ՄԻՊ

2020 թվականից հետո Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել. այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:


Նրա խոսքով, այս են փաստում վերադարձված հայ ռազմագերիների վկայությունները, որոնց հետ առանձնազրույցներ են ունեցել.


"Առանձնազրույցներ ենք ունեցել գերությունից վերադարձած 16 տղաների հետ, տղաներից մեկի հետ այսօր ենք զրուցելու, նա հոսպիտալում է։ Մենք զեկույց են պատրաստում այդ հարցազրույցներով վեր հանված խոշտանգումների, վատ վերաբերմունքի, նվաստացումների փաստերի հիմքով",- ասաց ՄԻՊ-ը:  


Նրա խոսքով, գերիներն Ադրբեջանի բոլոր գերատեսչություններում լինելու ընթացքում վատ վերաբերմունքի են արժանացել, այդ թվում և հոսպիտալում՝ բժիշկների կողմից։ Մասնավորապես, նրանց առանց ցավազրկման են վիրահատել ու ներքին կարեր են դրել վիրավոր հայ զինծառայողներին։


 

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
28.04.2025
Փաշինյանը հավաստիացնում է` Հայաստանը չի պատրաստվում խզել կապերը Ռուսաստանի հետ