24.04.2025
Պրահայում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են ՀՀ, ՌԴ-ի և Բելառուսի միջև սպորտի ոլորտում համագործակցության հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությունը, որում ներառվել էին սպորտային ֆեդերացիաների նախագահներ: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը:


Հանդիպման ընթացքում քննարկվել են երեք երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև ընդգծվել է սպորտի միջազգայնացման կարևորությունը:


 

Փաշինյանը և Միցոտակիսը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև օրակարգային մի շարք հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար