26.11.2024
Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը «կապիտուլյացիոն փաստաթուղթ» էր. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նոր երկրաշարժ Իրանում. այն զգացվել է Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում

ԱԻՆ-ը հայտնում է երկրաշարժի մասին. Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:


Սույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակվ ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:


Երկրաշարժը զգացվել է Սյունիքի Մարզում 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում 2-3 բալ ուժգնությամբ։