25.11.2024
Ուրեմն իմացեք. 1919-1920թթ. ցանկացած ադրբեջանական քարտեզ առ ոչինչ է. Շարմազանով
prev Նախորդ նորություն

Նույնիսկ երկնիշ տնտեսական աճի պարագայում քաղաքացիների կուտակված միջոցները նվազում են

Ռուսաստանից եկող դրամական հոսքերի շնորհիվ գրանցված փուչիկ տնտեսական աճը չի կասեցրել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի արժեզրկումը, մասնավորապես՝ եթե 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ պահպանողական ֆոնդը տարեսկզբի համեմատ նվազել էր 9,3 տոկոսով, ապա 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆոնդերի գումարները նվազել են 10,11 տոկոսով։ Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը.


"Ի դեպ կուտակային միջոցների 98 տոկոսը ներդված է պահպանողական ֆոնդերում, այնուամենայնիվ, կայուն եկամտային և հավասարակշռված ֆոնդերի գումարները նույնպես շարունակում են նվազել։

Կուտակային ֆոնդերի նվազումը հիմնականում պայմանավորված է դրամի արժևորմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի շարունակվող արժեզրկմամբ և այլն։

Փաստացի ստացվում է, որ նույնիսկ երկնիշ տնտեսական աճի պարագայում շարքային քաղաքացիների կողմից կուտակված միջոցները շարունակվում են նվազել։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բարձր ռիսկայնություն ունի և որևէ երաշխիք չկա կուտակած միջոցների ամբողջական վերադարձման մասով, հետևաբար, օր առաջ պետք է հրաժարվել այս համակարգից՝ քննարկելով և ներդնելով պետական երաշխիքներով նոր կենսաթոշակային համակարգ",- գրել է տնտեսագետը։