29.03.2024
Տեր-Պետրոսյան. Վեհափառ Հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը սպառված է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վահագն Հովակիմյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում

ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել. խմբակցությունը նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԿԸՀ նախագահի պաշտոնում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահագն Հովակիմյանը։


«Հարգելի հայրենակիցներ


ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը։ ՀՀ Սահմանադրության 195-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ՀՀ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ կամ որեւէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։


Ըստ այդմ, տեղեկացնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ի դեմս վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի, դիմում եմ ներկայացրել կուսակցության անդամակցությունս դադարեցնելու մասին։ Այսպիսով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցությունս այլեւ դադարեցված է։


Տեղեկացնեմ նաեւ, որ այսօր նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւ պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները»,- գրել է նա։


 


 

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ  դեսպանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար