16.04.2025
prev Նախորդ նորություն

Բաքուն չի կատարել գերեվարված 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը

Սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած իմ և ԱՀ նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման ժամանակ եռակողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մինչև սեպտեմբերի 30-ը Ադրբեջանն ազատ է արձակելու սեպտեմբերին գերեվարված 17 հայ ռազմագերիներին:


Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:


"Արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունը",- գրել է նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր, որ Ադրբեջանը չի կատարել խոստումը գերիներին ազատ արձակելու հարցում:


 


 


 


 


 

Արցախն իսկապես շատ ծանր է, այն վահան է. Դավիթ Բաբայան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան