23.11.2024
Այս փուլում իշխանությանը օդի ու ջրի պես անհրաժեշտ են քաղաքական նոր զոհեր. Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Եթե ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ուրեմն սա հայկական ճանապարհ է. Օվերչուկ

Ադրբեջանից Հայաստանի տարածք ապաշրջափակված կամ նորակառույց ճանապարհներով մուտք գործելու համար սահմանային և անձնագրային հսկողության նույն միջոցառումները կիրականացվեն, ինչ, օրինակ, Իրանից Հայաստան մուտք գործելիս։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։


Նա նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակումը միանշանակ դրական կլինի բոլոր կողմերի համար: Եվ եթե ճանապարհն անցնում է Հայաստանի տարածքով, ուրեմն սա հայկական ճանապարհ է.


«Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն կունենան Հայաստանի տարածքով մեկնել Նախիջևան ու վերադառնալ, իսկ Հայաստանը, վերջապես, հնարավորություն կունենա ապահովել դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա և հակառակ ուղղությամբ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների ազատ տեղափոխումը Ադրբեջանի  տարածքով։ Այս փոխադարձ շարժումը, առևտրաշրջանառության ու մարդկային կապերի զարգացումը թույլ կտա սկսել բուժել տարիների վերքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում», - ասել է Օվերչուկը։


Նա նաև ասել է, որ Հայաստանը քաջ գիտակցում է, որ հետագա տնտեսական աճը զսպվում է տրանսպորտային շրջափակման պատճառով:


"Այսօր մենք մեկ քայլի հեռավորության վրա ենք այն վերացնելուց",- հավելել է Օվերչուկը։