30.04.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները ստեղծված ծանրագույն վիճակից դուրս գալու ուղիները քննարկելու և կշռադատված լուծումներ առաջարկելու հնարավորություն են տալիս։


Տեղեկությունը հայտնում է Սերժ Սարգսյանի գրասենյակը` անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպմանը։


«Այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու։ Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին»,– ասված է հաղորդագրությունում։


Ըստ երրորդ նախագահի գրասենյակի` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները, այնուհանդերձ, մի կողմից հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար։


 


 


 

Գրիգորյանը քննարկել է Փալոնի հետ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին առնչող հարցեր
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով