23.11.2024
Կարևորում ենք, որ ֆրանսիական կողմը հասցեական նշել է ագրեսիան կիրառած կողմին. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Քոչարյանն այս փուլում ճիշտ չի համարում, որ Հայաստանն անդամակցի Միութենական պետությանը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս փուլում ճիշտ չի համարում, որ Հայաստանն անդամակցի Միութենական պետությանը։


«Պետք է գնահատել իրավիճակը և առաջարկել լուծումներ, որոնք կչեզոքացնեն առկա խնդիրները։ Չեմ կարծում, որ այսօրվա իմ հայտարարություններում հիմք եմ տվել ենթադրելու, որ առաջարկում եմ անդամակցել Միութենական պետությանը։ Ոչ: Անցյալ տարի, պատասխանելով նմանատիպ հարցին, ես անորոշ պատասխան տվեցի, քանի որ կարծում էի ու կարծում եմ, որ պետք է հաշվի առնել բոլոր բաղադրիչները՝ այս դեպքում ոչինչ չբացառելով, եթե դա լուծում է երկրի անվտանգության խնդիրները։ Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ասաց նա։