24.11.2024
ՀՀ նախագահը ներկա է գտնվել Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորության պետական արարողությանը
prev Նախորդ նորություն

Արման Թաթոյանը զբաղվելու է հանրային գործունեությամբ. մեկնարկը տրված է

ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը զբաղվելու է հանրային գործունեությամբ. Այս մասին նա հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսում:


Թաթոյանը տեղեկացրեց, որ հիմնադրվել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը, որի շրջանակում էլ ծավալելու է իր գործունեությունը:


Նա հավաստիացրեց՝ որևէ մեծահարուստ չի ֆինանսավորում իրեն, իր գործունեության ետևում կանգնած չէ.


"Հիմնադրամը հիմնված է սփյուռքահայերի ֆինանսավորման վրա, որտեղ աշխատելու են ՄԻՊ գրասենյակի նախկին աշխատակիցները՝ պրոֆեսիոնալներ, որոնք անցել են տարբեր մարտահրավերների միջով",- նշեց Թաթոյանը։