22.11.2024
Ադրբեջանցիները ստեղծել են խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ
prev Նախորդ նորություն

Վթարի հետևանքով վիրավորներից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են. ԱՆ

Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիները տեղափոխվել են «Ապարանի», «Արմենիա», «Էրեբունի», «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:


Նրանցից մեկը վիրահատվում է, 3-ը հետազոտությունների փուլում են, իսկ մյուսների վիճակը գահատվում է միջին ծանրության: Տուժածները բժշկական կենտրոններ են տեղափոխվել մարմնական տարբեր աստիճակի վնասվածքներով:


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 10։41-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։