7.07.2025
Սյունիքում հնարավոր է պայթյուններ լսվեն. ԱԻՆ-ը զգուշացնում է՝ չանհանգստանալ
prev Նախորդ նորություն

Վրաստանում ՀՀ դեսպանն ու ՊՆ-ն քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանում ստեղծված անվտանգային միջավայրին, այս համատեքստում կարևորվեց Հայաստան-Վրաստան ակտիվ երկխոսության պահպանումը` այդ թվում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև։

ՀՀ դեսպանը ներկայացրեց վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։


 


 

Ադրբեջանցիները ստեղծել են խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով