24.11.2024
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ. ԱԽՔ

Ռազմական գործողությունների վտանգը վերջին մոտ երկու տարվա մեջ չի բացառվել, որովհետև Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել և փորձում է նաև սահմանային լարվածությունը պահպանել: Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել:


Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:


Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, առաջխաղացում երեք օրվա ընթացքում ամբողջ ընթացքում փոփոխվել են, կան ադրբեջանական զորքեր, և Հայաստանի պահանջը շարունակում է մնալ, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից:


"Երբ որ ասում ենք` պետք է դուրս գան, նկատի ունենք` անցած տարի մայիսի 12-ից սկսած ներխուժումով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան պետք է վերացվի",- ասել է նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե սա ժամանակավո՞ր հրադարար է, Գրիգորյանն ասել է.


"Հրադադարի հաստատումը ընդհանուր առմամբ կարող ենք ակնկալել, որ պետք է երկարաժամկետ լինի, բայց մենք այդ վստահությունն այս պահին Ադրբեջանի կողմից չունենք, որովետև ընդհանուր առմամբ հրադարարի համաձայնագիր նաև նոյեմբերի 9-ով է եղել, բայց Ադրբեջանը շարունակել է խախտել և՛ նոյեմբերի 9-ը, և՛ հրադադարի բոլոր պայմանավորվածությունները: Ժամային որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական էսկալացիայի տրամաբանության մեջ քայլեր ձեռնարկել":


Հարցին՝ ինչ-որ պայմանո՞վ է կրակը դադարել, հավելել է. "Հայաստանը որևէ պայման չի քննարկել որևէ գործընկերոջ հետ, և հրադադարը իրականություն է դարձել":