25.11.2024
Ադրբեջանի այս ագրեսիան ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների կոպտագույն խախտում է. ՀՀ ներկայացուցիչ
prev Նախորդ նորություն

Հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին․ ՊՆ

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ, հայտնում է ՊՆ։


15։00-17։00-ն ընկած ժամանակահատվածում, Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։


Լայնորեն կիրառվել են հարվածային անօդաչու թռչող սարքեր։
16։40-ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։


Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտենսիվությունը թուլացել է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար։


Հայկական կողմի զոհերի՝ այս պահին հաստատված թիվը՝ 105, հրապարակվել է այսօր՝ հանրապետության վարչապետի կողմից։ Վիրավորների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար գործում է պաշտպանության նախարարության թեժ գծի՝ 1-28 հեռախոսահամարը։


Պաշտպանության նախարությունը կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրության զրագացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։