25.11.2024
ԱԽ քարտուղարն ու Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են հարցերի լայն շրջանակ
prev Նախորդ նորություն

Նոր գերիներ. Եվրոպական դատարան է ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ

Երեկվանից համացանցում տարածվում են տեսագրություններ, որտեղ երևում են հայ ռազմագերիներ, որոնք փաստացի գտնվում են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ ի լրումն իրենց երեկվա՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի, Եվրոպական դատարան են ներկայացրել միջանկյալ միջոց կիրառելու լրացուցիչ պահանջ տեսանյութերում երևացող զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության համար։