8.06.2025
Ադրբեջանի զինված ուժերն այսօր ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը. Թաթոյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանն ԱԺ-ում փակ հանդիպում է անցկացնում թիմակիցների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ազգային Ժողով:


Այս պահին նա հանդիպում է "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպման օրակարգը հայտնի չէ՝ ՔՊ-ականները խորհրդավոր լռում են:


Ենթադրելի է, որ Փաշինյանը թիմակիցների հետ քննարկում է երկրում ստեղծված իրավիճակն ու նաև վաղվա այցը Սամարղանդ, որտեղ մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովին:


Հիշեցնենք, որ մասնակցության հրավեր են ստացել նաև Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները։ Մինչ այս պահը վարչապետի աշխատակազմը չի հայտարարել այցի չեղարկման մասին:


Ի դեպ, ժամը 16.30-ին կկայանա ԱԺ-Կառավարություն ավանդական հարցուպատասխանը:


 


 


 

ԱԽ քարտուղարն ու Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են հարցերի լայն շրջանակ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին