26.11.2024
Համարձակ քայլեր, երկիրը փոխելու ունակություն. Վարչապետի ակնկալիքները նոր նախարարներից
prev Նախորդ նորություն

Նախարար. Գազի և էլէներգիայի սակագների նոր մեթոդաբանությունը կապահովի սոցիալական խնդիրների լուծում

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների նոր մեթոդաբանությունը պետք է ապահովի որոշակի սոցիալական խնդիրների լուծում և խթանի գործարարությանը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Աշոտ Մանուկյանը:

Վերջինիս խոսքով՝ մեթոդաբանությունը, որն այսօր գործում է, հաստատվել է այն ժամանակ, երբ էներգետիկայի համակարգում կային լրջագույն խնդիրներ.

«Չվճարումները հասնում էին տասնյակ տոկոսների: Նոր մեթոդաբանությունը, որը պետք է ընտրենք, պետք է ապահովի համակարգի անխափան աշխատանք, անվտանգություն, ինչպես նաև՝ որոշակի սոցիալական խնդիրներ՝ խթանելով գործարարությանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Աշոտ Մանուկյանը:

Հիշեցնենք, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը իր վարած գործադիրի առաջին նիստում առաջարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Էներգետիկայի և բնական պաշարների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ համատեղ քննարկել և առաջարկություններ ներկայացնել գազի և էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականության վերանայման մասին։ Նա բացատրել էր, որ խոսքը վերաբերում է հետևյալին՝ մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի համար սահմանված սակագինը՝ ի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական:

«Ապահովել սակագների խթանիչ ազդեցությունը բիզնեսի, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կսահմանվեն։ Այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, այլ ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտների, որոնք այդ ծառայությունները մատուցում են»,- հայտարարել էր վարչապետը: