26.11.2024
ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր
prev Նախորդ նորություն

Համարձակ քայլեր, երկիրը փոխելու ունակություն. Վարչապետի ակնկալիքները նոր նախարարներից

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորանշանակ նախարարներից ակնկալում է համարձակ քայլեր: Այս մասին վարչապետը հայտարարել է Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին:

«Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը ֆինանսական աշխարհում հայտնի մարդ է, իր առջև դրված խնդիրները շատ լավ գիտի: Գյուղատնտեսության, Տրանսպորտի և կապի, Էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարները ընտրված են հետևյալ չափանիշներով՝ երեքն էլ հանդիսանում են այդ ոլորտների կառավարիչներ, որոնք բավական լավ են իրենց դրսևորել, համեստ ու պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ»,- ներկայացրել է Կարապետյանը:

Նա նշել է, որ ակնկալում է նաև նորանշանակ նախարարներից, որպեսզի իրենք վերանայեն կառավարման համակարգը և մոտ ժամանակները ներկայացնեն ծրագիր, թե իհչպես են պատկերացնում ոլորտի զարգացումը:

«Մենք ներսում քննարկում ենք, որ հետագայում մեր նախարարներն ու գերատեսչությունները կունենան հայտնիշներ, որոնցով մենք կգնահատենք աշխատանքը և որտեղ անպայման ներգրավված կլինի մի գործոն, թե այդ ոլորտն ինչքան ներդրում է ներգրավում: Ակնկալում եմ նաև ռեալ, համարձակ քայլեր, քանի որ դուք, լինելով այդ ոլորտից, ունեք հնարավորություն՝ ձեր երազած ոլորտը սարքել, երկիր փոխել, լավ միջավայր ստեղծել»,- հավելել է Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք, սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նշանակվել են նոր նախարարներ. Աշոտ Մանուկյանը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Իգնատի Առաքելյանը՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար: Վարդան Արամյանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար: Վահան Մարտիրոսյանը՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար: