5.09.2025
Նախագահ. Անկախության սերունդը չի հանդուրժելու բռնապետության ոչ մի տարատեսակ
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր

Սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և սեպտեմբերի 21-ի տոնական օրը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 70 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (36 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Համարձակ քայլեր, երկիրը փոխելու ունակություն. Վարչապետի ակնկալիքները նոր նախարարներից
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը