22.04.2025
Արայիկ Հարությունյանը հանդիպել է հասարակական հատվածի մի խումբ ներկայացուցիչների հետ
prev Նախորդ նորություն

Հայաստանը կհյուրընկալի 40-ից ավելի երկրներից ժամանող սփյուռքահայերի

Աշնանը Հայաստանը կհյուրընկալի 40-ից ավելի երկրներից ժամանող սփյուռքահայերի: Հոկտեմբերի 28-31-ը կանցկացվի Համաշխարհային հայկական գագաթնաժողով:

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկցնում են, որ օրակարգում կընդգրկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը և այլն:

Գագաթնաժողովը կունենա շուրջ 600 մասնակիցներ սփյուռքից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից, որոնք կներկայացնեն համայնքային կառույցներ, կազմակերպություններ, գիտական, մասնագիտական, գործարար, ուսանողական, երիտասարդական շրջանակներ և այլն:

Գագաթնաժողովն աշխատանքային երեք օրերի ընթացքում կունենա 8 պանելային քննարկումներ, համաժամանակյա 17 նիստեր, ազատ ձևաչափով 2 հանդիպում:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը բաց է գագաթնաժողովին վերաբերող առաջարկների և քննարկումների համար:


 


 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարը գերիների հարցով դիմեց ՄԱԿ-ին, ԵՄ-ին և Բաքվին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան