10.09.2026
Յըլդըրըմ. Մենք ակտիվորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ FETO-ի դեմ պայքարում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում վերջնականապես փակել են ANS հեռուստաալիքը

Ադրբեջանում վերջակետ է դրվել ANS հեռուստաալիքի շուրջ դատական գործընթացում:

Ըստ haqqin.az-ի, հրապարակվել է դատավճիռը, որի համաձայն՝ վճռաբեկ բողոքը չի բավարարվել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում քննարկվել է АNS անկախ հեռուստաընկերության վճռաբեկ բողոքը Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի (ՀՌԱԽ) դեմ: Վերաքննիչ դատարանը մերժել է հեռուստաալիքի բողոքը:

ANS-ի հեռարձակման դադարեցման եւ նրան արտոնագրից զրկելու հիմք է դարձել թուրք քարոզիչ Ֆետհուլլա Գյուլենի հետ հարցազրույցի նախապատրաստությունը, որին Անկարան Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ է կոչել:
Ռոուհանի. Իրանն ու Թուրքիան կարող են առաջատար դեր կատարել ահաբեկչության դեմ պայքարում
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ