25.11.2024
Փորձագետ. Թուրքիան եղել ու մնում է ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակիցը
prev Նախորդ նորություն

Յըլդըրըմ. Մենք ակտիվորեն համագործակցում ենք Ադրբեջանի հետ FETO-ի դեմ պայքարում

Առաջինը, ով իր կտրուկ դիրքորոշումն է հայտնել Ֆեթհուլահ Գյուլենի ահաբեկչական FETO կազմակերպության դեմ եղբայրական ու բարեկամ Ադրբեջանն էր: Այդ երկիրը բացահայտում է այդ կազմակերպության կապերը, փակում նրանց դպրոցները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է haqqin az-ը:

Նա նշել է, որ այդ ոլորտում իրենք ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանի հետ: Թուրքիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ու շեշտել, որ Ադրբեջանն ու Թուրքիայի մեկ ազգ են ու երկու պետություն:

Թուրքիայի իշխանություններն երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման գլխավոր մեղավոր են համարում Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ում ու Վաշինգտոնից պահանջում նրա արտահանձնումը: