25.11.2024
Հայացք Թբիլիսիից. «Վրացական երազանքը»՝ խորհրդարանական ընտրությունների առաջատար
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիան եղել ու մնում է ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակիցը

Արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիան շարժվում է առաջին հերթին ԱՄՆ-ի ուղենիծով, քանի որ ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ է: Դա է նաև որոշում նրա հարաբերությունները ՌԴ-ի ու այլ երկրների հետ: Ռուսական ինքնաթիռի միջադեպից ԱՄՆ-ը իհարկե տեղյակ էր: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԳԱԱ Համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Մարատ Մուրտազինը:

Նրա խոսքով, նույնը տեղի է ունենում նաև թուրքական զորքերի՝ Սիրիա ներխուժման հետ: Առանց ԱՄՆ-ի թույլտվության ու աջակցության ՆԱՏՕ-ի անդամ ոչ մի երկիր իրեն չէր կարող թույլ տալ այդպիսի գործողություն: Թուրքիան եղել է ու կմնա ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակիցը, փոխանցում է infox.ru կայքը:

Ըստ նրա, Էրդողանը լավ հասկանում է, որ իր երկրի զորքերի գործողությունները Սիրիայում կարող են բացասական հետևանքներ ունենալ Թուրքիայի համա, սակայն նա ռիսկի է դիմում ու արկածախնդրության: Նա այլ կերպ արդեն չի կարող վարվել՝ Էրդողանն անցել է բոլոր վերջնագծերը և ստիպված է ուժ ցուցադրել սեփական ժողովրդին ու դաշնակցին: