23.11.2024
«Փաստ».Հանձնարարված է արագացնել «խաղաղության համաձայնագրի» տեքստի հետ կապված աշխատանքները
prev Նախորդ նորություն

Ի՞նչ ուղերձներ են Մոսկվան և Երևանը ուղարկում միմյանց և ամբողջ աշխարհին. Մարկեդոնով

Որքանո՞վ է կարեւոր Հայաստանի եւ Ռուսաստանի դիվանագիտական աշխուժացումը երկու կողմերի համար: Թեման բացում է ՄԳԻՄՕ-ի միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը Bunin & Co Տելեգրամի ալիքի համար:


«Այս շաբաթվա սկիզբը նշանավորվեց ռուս-հայկական դիվանագիտական շփումների զգալի ակտիվացմամբ։ Սեպտեմբերի 5-ին Մոսկվա է այցելել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Բանակցությունների առանցքային հարցերից մեկը Վլադիմիր Պուտինի՝ Երևան կատարելիք պետական այցի քննարկումն էր։ Նախարարից հետո Ռուսաստան է ժամանել Փաշինյանը։ Այս անգամ նրա ուղեւորության երթուղին խիստ տարբերվում էր նախորդներից։ Վարչապետը մեկնել է Պրիմորիեի երկրամասի մայրաքաղաք՝ մասնակցելու Արևելյան տնտեսական համաժողովին, որտեղ լիագումար նիստում հանդես է եկել մի շարք կարևոր հայտարարություններով։


Որքանո՞վ է այս դիվանագիտական աշխուժացումը կարեւոր երկու կողմերի համար։ Ի՞նչ մեսիջներ են ուղարկում միմյանց, ինչպես նաև ամբողջ աշխարհին Մոսկվան և Երևանը։ Նախ՝ Հայաստանի վարչապետը դաշնակից երկիր է այցելել Լաչինի շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի սրումից հետո (Ադրբեջանում այն անվանում են «վրեժխնդրություն» գործողություն)։ Այս սրացումը Երևանի համար հատկապես կարևոր է, քանի որ հայերը լքել են երեք բնակավայրեր, ինչպես նաև զիջել են հին մայրուղին, որը Հայաստանը կապում էր չճանաչված ԼՂՀ-ի հետ։ Այդ զիջումները քննարկվել և ծրագրվել էին ավելի վաղ, դրանք անակնկալ չէին։ Սակայն Բաքուն արագացրել է «ճանապարհային խնդրի» լուծումը։ Երկրորդ՝ ռուսական շրջագայությունից մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի հետ Բրյուսելում բանակցություններ է վարել, որտեղ գլխավոր հարցը հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքումն էր։ Եվ եթե Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է այդ աշխատանքն արագացնելու անհրաժեշտության մասին, ապա Իլհամ Ալիևը կոչ է արել Երևանին չհետաձգել առաջխաղացումը դեպի խաղաղություն՝ թափանցիկ ակնարկելով ուժային գործոնի կիրառման հնարավորության մասին։ Այն դեպքում, եթե հայկական կողմից բացահայտ կամ անուղղակի սաբոտաժ լինի։ Բրյուսելյան գագաթնաժողովի ֆոնին հաճախակի են դարձել քննարկումները Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելու և Անդրկովկասում նրա դիրքերի թուլացման մասին։


Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարությանը չափազանց կարևոր էր ցույց տալ, որ իրենց երկիրը նախկինի պես հավատարիմ է դաշնակցային հարաբերություններին, և Բրյուսելում բանակցություններն այս միտումը չեն կոտրում։ Ոչ պակաս սկզբունքային էր իր մտահոգությունը հասցնել Ռուսաստանի նախագահին և ռուսական վերնախավին։ Վլադիվոստոկում իր ելույթում Փաշինյանը Կովկասում տիրող իրավիճակը կապել է ուկրաինական ճգնաժամի հետ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում ավելորդ կենտրոնացումը վտանգավոր է նրանով, որ աշխարհը կարող է պարզապես չնկատել Լեռնային Ղարաբաղում լարվածության նոր բռնկումները։ Ուղերձը առավել քան պարզ է. Երևանը կցանկանար պահպանել Մոսկվայի հետաքրքրությունը հայ-ադրբեջանական կարգավորման նկատմամբ։


Միևնույն ժամանակ Ռուսաստանին նաև կարևոր է ցույց տալ իր ընդդիմախոսներին և գործընկերներին, որ որքան էլ կարևոր լինի նրա համար Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, իսկ Կովկասում խաղաղության "բանալիները" փոխանցել ԵՄ-ն կամ ինչ-որ մեկին Կրեմլը մտադիր չէ։ Դրա օգտին է խոսում Մոսկվայի ուշադրությունը ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի նկատմամբ։ Վլադիմիր Պուտինը բրյուսելյան գագաթնաժողովից հետո հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Ղարաբաղում խաղաղարար առաքելությունը տարածաշրջանային ռազմաքաղաքական լանդշաֆտի կարեւորագույն տարրն է, այն չնկատել հնարավոր չէ։ Շատ էներգիա է ծախսվել նաև 2020-2021թթ. եռակողմ հայտարարությունների նախապատրաստման վրա, որոնք կովկասյան նոր ստատուս-քվոյի, և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունների անցկացման հիմք են դարձել։


Այսպիսով, երկկողմ շփումների ակտիվացմամբ շահագրգռված են երկու կողմերը», - գրել է Սերգեյ Մարկեդոնովը։