26.11.2024
Դատախազ. Կատարվածը առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական գործընթացների հետ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՀՀ-ին թույլ չեն տա Իսկանդեր կիրառել ղարաբաղյան հակամարտությունում

Կասկածում եմ, թե ՀՀ-ն այս քաղաքական պայմաններում կարող է օգտագործել Իսկանդերի պես հզոր զենք Ադրբեջանի դեմ: Ոչ ոք չի պատրաստվում հարձակվել ՀՀ-ի վրա, իսկ ՌԴ-ի կողմից այդ համալիրի տրամադրումը չի ենթադրում դրա կիրառում ղարաբաղյան հակամարտությունում: Այդ մասին Day.Az-ին հայտարարել է հայտնի ռուսաստանցի փորձագետ Եվգենի Միխայլովը:

Նա նշել է, որ ՀՀ-ին թույլ չեն տա կիրառել Իսկանդեր համակարգեր ղարաբաղյան հակամարտությունում: Ղարաբաղը ՀՀ-ի մաս չէ իրավական առումով: ՌԴ-ն էլ իր հերթին թույլ չի տա այդ տարածքում լայնածավալ մարտական գործողություններ ու կհասնի խնդրի խաղաղ կարգավորմանը:

Ըստ նրա, Ադրբեջանը ՌԴ-ի կարևոր դաշնակիցն է տարածաշրջանում ու աշխարհում: Մոսկվան հետաքրքրված չէ, որ այդ գերճշգրիտ զենքը կիրառվի ոչ իր անմիջական պաշտպանական նշանակությամբ: Այս պարագայում Իսկանդերները տրամադրվել են ՌԴ-ի ՀԱՊԿ ու Կովկասում դաշնակից ՀՀ-ին ահաբեկչության դեմ պայքարի համար: