26.11.2024
Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այցելել են Եռաբլուր
prev Նախորդ նորություն

Դատախազ. Կատարվածը առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական գործընթացների հետ

Կատարվածը որևէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական գործընթացների հետ: Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով Գյումրիում ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքներին:

Հիշեցնենք, նախօրեին Վարդևան Գրիգորյանի տան նկուղում հայտնաբերվել է Գրիգորյանի կրտսեր որդու դին: Նախնական վարկածով նա ինքնասպանություն է գործել:

Դատախազի խոսքով, այս պահին ակտիվ քննչական գործողություններ են կատարվում, հարցաքննվում են նրա մերձավորները, ընտանիքի անդամները: Այդ ամենից պարզ է դարձել, ասաց Դավթյանը, որ կատարվածը որևէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական գործընթացների հետ:
«Կատարվածը, այս պահի տվյալներով, ինքնասպանություն է»,- հավելել է նա:

VERELQ
-ը տեղեկացրել էր, որ ՏԻՄ ընտրությունների մասնակից գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ «Բալասանյան» դաշինքը, ԳԱԼԱ-ն, «Ալյանսը», «Համախմբում», «Հայկական վերածնունդ» և մյուսները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել քարոզարշավը Գյումրիում: Նրանք նաև հորդորում են այս ողբերգությունը չկապել ընտրական գործընթացների հետ և խուսափել ավելորդ շահարկումներից: