14.06.2025
Արցախի պատգամավորները Միքայել Արզումանյանի հարցով միջնորդություն են ներկայացրել
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական կողմի կրակոցից սահմանին 20-ամյա զինծառայող է զոհվել. ՊՆ

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։


Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:


Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին:


 

Ադրբեջանի գործելաոճը չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՊՆ
Հաջորդ նորություն next
 Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը
13.06.2025
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի հրամանատարի մասին լուրերը