21.04.2025
prev Նախորդ նորություն

ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ավտոպահեստամասերի խանութում պայթյուն է տեղի ունեցել

Օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ դեռևս անհայտ հանգամանքներում Նաիրի Զարյան փողոցի 42/1 հասցեում գտնվող N 1 ավտոպահեստամասերի խանութ-յուղման կետի մոտ ուժգին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կոտրվել է դռան ապակին և կախովի LED լույսերը։


Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոպահեստամասերի խանութ -յուղման կետը պատկանում է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ 70-ամյա Զարեհ Սարգսյանին, ով կատարվածի մասին նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։


 


 

Վարույթ ընդունվեց Սուրիկ Խաչատրյանից 19.1 մլրդի ապօրինի գույքերը բռնագանձելու հայցադիմումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար