30.07.2025
Վարույթ ընդունվեց Սուրիկ Խաչատրյանից 19.1 մլրդի ապօրինի գույքերը բռնագանձելու հայցադիմումը
prev Նախորդ նորություն

Հալեպում Հայաստանի մարդասիրական խումբը շարունակում է իր առաքելությունը

Հալեպում Հայաստանի մարդասիրական խումբը շարունակում է իր առաքելությունը։

Հայաստանի հումանիտար առաքելության 10-րդ խմբի ականազերծողները Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ նահանգում մաքրել են 43 625 քառակուսի մետր ականապատ տարածք: Իսկ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1253 հիվանդի։


Հայաստանի հումանիտար առաքելության 10-րդ խմբի ականազերծողները Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպ նահանգում մաքրել են 43 625 քառակուսի մետր ականապատ տարածք: Առաքելության առաջին իսկ օրվանից մինչև օրս ականազերծվել է 1 159 625 քառակուսի մետր: 10-րդ խումբն իր առաքելության ընթացքում հայտնաբերել է 213 հատ պայթուցիկ ենթազինամթերք։


Մարդասիրական 10-րդ բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1253 հիվանդի։ Առաքելության առաջին օրվանից մինչև այսօր 46 253 տեղաբնակի։ Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի «Հայ ծերանոց»-ին հերթական անգամ փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ:


 


 

Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար