14.09.2025
ՀՀ-ում չափազանց կարևորում են բարեկամ Հնդկաստանի տարեցտարի աճող հեղինակությունը. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արցախից Հայաստան և հակառակ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով

Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձոր քաղաքը: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳ նախարարությունից:


Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից շահագործվում է:


Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը:

Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
08.09.2025
Ընդդիմությունը փորձել է ահաբեկչությամբ տապալել խաղաղությունը. Հայկ Կոնջորյան