21.04.2025
Բոլորը մեղավոր են բացի գլխավոր գերագույն մեղավորից. Վանեցյան
prev Նախորդ նորություն

ԱՄՆ պետքարտուղարությունը շտապեցնում է Երևանին ու Բաքվին խաղաղության պայմանագրի հարցում

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով այսօր Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը:


Նա ասել է, որ նախկինում հնչեցրածին նոր ասելիք չունեն և կրկնել է այն.


«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում ապահով, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»,- հավելել է Պատելը։


 


 


 


 

Օպերայի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան