27.11.2024
ՀՀ ԱԳՆ-ն բարձր է գնահատում Շուշի չայցելած Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանների դիրքորոշումը
prev Նախորդ նորություն

Պետդավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել. դատախազություն

2020թ. արցախյան պատերազմից հետո դատարան ուղարկված՝ պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել: Այս մասին գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։


"ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով 2022թ. փետրվարի 10-ին Ա. Սարդարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը):


2022թ. հունիսի 10-ին Ա. Սարդարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):


Նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ քրեական վարույթից Ա.Սարդարյանի մասն անջատվել է և 2022թ. հունիսի 17-ին ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:


2022թ. հունիսի 30-ին դատարանը, քննարկելով մեղադրյալ Ա.Սարդարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը, որոշել է կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:


Այլ կերպ ասած՝ քրեական այս վարույթով դատական քննությունը շարունակվում է, իսկ Ա. Սարդարյանը կալանավորված է",- գրել է Աբրահամյանը։